«Ավինյանի փոխարեն քաղաքապետ կնշանակվի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025-ի հունվարի սկզբին իր հերթական գովազդային արշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ գործից կհանի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և միաժամանակ կչեղարկի երթուղային տրանսպորտի թանկացումը։

Ավինյանի փոխարեն քաղաքապետ կնշանակվի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։
Այդպիսի հնարամիտ քայլ տարիներ առաջ արել է Սերժ Սարգսյանը Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ` Մաշտոցի պուրակի առումով։

Իսկ մենք գիտենք, որ Նիկոլի քայլերից շատերը Սերժ Սարգսյանի տրամաբանության մեջ են հաճախ լինում։

Ընդդիմադիր գործիչները պետք է սա հաշվարկեն ու փորձեն Նիկոլից մեկ քայլ առաջ անցնել, այլապես իր թիմակիցների քաղաքական դիակների վրայով Նիկոլը նորից իր համար միավորներ կվաստակի»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *