Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում շարունակվում է 2–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։
«Փրկարարներն անգամ ծանր տեխնիկա են մոտեցրել գետին, դուրս են բերում խողովակներն ու մեծ քարերը»,- հայտնում է «Նյուզ»-ի թղթակիցը։
Հիշեցնենք՝ փոքրիկը կորել էր անցած կիրակի, վարկածները շատ են, կասկած կա, որ նա ընկել է Մարմարիկ գետը։
Երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ՝ ջրափրկարարներ, կինոլոգներ, ոստիկանության աշխատակիցներ, կիրառվում են ԱԹՍ-ներ։
Նյութի աղբյուր