Գյումրիում ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի նախորդ պաշտոնավարման տարիներին քաղաքապետարանի լրատվական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Լիլիթ Աղեկյանը:
ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Աղեկյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, այնուհետև հայտնել է ինքնազգացողության վատացման մասին, ինչից հետո վերջինիս տեղափոխել են բժշկական կենտրոն:
ԲԿ-ում պարզվել է, որ տիկնոջ առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չկան, ու նրան տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր:
Քննչական կոմիտեից էլ մեզ հետ զրույցում հայտնեցին, որ անձը խուլիգանություն, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, և նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ վերը նշվածի համար համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 1-ին մասով և 489-րդ հոդվածի 2-րդ մասով:
Անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Նյութի աղբուր