«Պարոնա’յք Ռոբերտ և Լևոն Քոչարյաններ, մենք՝ հայերս, բացարձակ մեծամասնությամբ քրիստոնյա ենք, քրիստոնեական արժեքների պղծումը, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, մեզ համար անընդունելի է:
Մենք՝ հայերս, ծնողապաշտ ենք, մայրը մեզ համար սրբություն է, մենք մեր քաղաքական թշնամիների մայրերին անգամ առողջություն ենք մաղթում, առողջություն եմ մաղթում տիկին Բելլային:
Ամբողջ ամիս, տարի, հինգ տարի, էս ամբիոնից դիմացներդ կանգնած եմ, բան ունեք ասելու՝ եկեք ինձ ասեք, ո’չ թե տանս ու հաշմանդամ մորս վրա լնգու-լավազ ուղարկեք»,- այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն՝ անդրառանալով օրեր առաջ իր մոր մասնակցությամբ միջադեպին, երբ «Սրբազան պայքար» շարժման աջակիցները վեճ էին բռնվել տարեց կնոջ հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նյութի աղբուր