Վիտալի Բալասանյանի նամակը ռուսաց ցարին

Ռուսաստանը ակտիվանում է Հայաստանում։ Կամ ավելի ճիշտ ակտիվացնում է իր քարոզչական և սադրիչ գործիքներին, որոնք սրբազան շարժումից հետո գնացել էին սեզոնային հանգստի։ Մամուլն օրերս գրեց, թե իբր Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Պուտինի հետ։ Դժվար է ասել այս լուրը ճիշտ է, թե դեղին մամուլի երևակայությունն է, սակայն ակնհայտ է, որ վերջին օրերին բավական ակտիվացել են քոչարյանամերձ ուժերը և երկրորդ նախագահին սպասարկող լրատվամիջոցները։

Վերջին օրերին արձանագրվեցին մի քանի սկանդալային միջադեպեր, որոնցում անմիջական ներգրավվածությունն ունեին մարդիկ, ում անունները կապվում են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սակայն այս օրերի թերևս ամենազավեշտալի իրադարձությունը Արցախի հերոս, Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նամակն էր ռուսաց ցարին։

Նամակում գեներալը խնդրում է Պուտինին աջակցել, որպեսզի արցախահայերը վերադառնան իրենց հայրենիք։ Սա նամակի թերևս ամենազավեշտալի մասն է։ Խնդրել մի բան մեկից, որը Արցախի անկման և արցախահայերի էթնիկ զտման գլխավոր սցենարիստներից մեկն է, եթե ոչ միակ գլխավորը։

Վիտալի Բալասանյանի նամակը հերոսությո՞ւն է թե՞ ծաղր։ Գեներալը, որը եղել է Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, մարդ, որը մինչև Արցախի անկումը ակտիվ ներգրավված է եղել այնտեղ տեղի ունեցող անցուդարձին նամակում գրում է, թե իբր արցախահայությունը մի շարք հանգամանքների բերումով զրկված է հայրենիքից։

Ո՞ւմ է խաբում, կամ մոլորեցնում Բալասանյանը։ Արդյո՞ք Վիտալի Բալասանյանը չգիտի թե կոնկրետ ինչ հանգամանքներում և ում աջակցությամբ է Արցախը վերջնական դատարկվել։ Արդյո՞ք Բալասանյանը տեղյակ չէ, որ ռուսական զորքերի լուռ ներկայության պայմաններում է Արցախը ագրեսիայի և էթնիկ զտման ենարթկվել։

Բնականաբար տեղյակ է։ Ուղղակի Վիտալի Բալասանյանը ինչպես նաև ռուսական ագենտուրայի գործիքակազմի մյուս անդամները, նույնպես հրաման է ստացել՝ միաժամանակ տարբեր ուղղություններով ցնցել երկիրը։

Բալասանյանի նամակը պետք է դիտարկել վերջին օրերի սկանդալային միջադեպերի ընդհանուր շղթայի մեջ։ Սակայն ակնհայտ է, որ Մոսկվան Հայաստանի ներսում բավական սուր կադրային սովի մեջ է։ Ռուսական ճամպրուկում միշտ նույն գործիքակազմն է, ուղղակի դասավորությունն է երբեմն փոխվում։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *