Ապրի Սաթիկի կայքը․ Վերջապես տեսա Վահագն Ալեքսանյանի մայրիկի մասին տեսանյութը ու ապշեցի․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ գրում է.

Ապրի Սաթիկի կայքը։ Վերջապես տեսա Վահագն Ալեքսանյանի մայրիկի մասին տեսանյութը ու ապշեցի․․․ 70 անց տարիքի, ձեռնափայտով կինը իր տղայից փոքր երիտասարդներին նախ փորձում է համբերատարորեն ժողովրդավարության դասեր տալ ու ասում է՝ «տղա ջան, դժգոհ եք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, շուտով մի քանի ամսից ընտրություններ կլինեն, չեք ուզենա՝ չեք ընտրի․․․․» Պատկերացնո՞ւմ եք՝ սովետմիության մեջ մեծացած կինը ժողովրդավարության մաստեր կլաս է տալիս թութակի նման «մայրիկ, Նիկոլը հողատու է, հողատու է, հողատու է, պետք է հեռանա» կրկնող երիտասարդներին․․․

Ու դա մինչ այն պահը, երբ նրանցից մեկը «հիշեցնում է գործընկեր ակծիվիստներին», որ նա Վահագն Ալեքսանյանի մայրն է ու ակնհայտորեն դաստիարակության պակասով մի քանիսն սկսում են տեսախցիկների առջև ծաղրալից հռհռալ, հու-բու անել տարեց կնոջը, որին ի պատասխան այդ հռհռոցն ու հու-բուն անձնական վիրավորանք ընդունող տիկինը նեղվում է ու բարձրացնում ձեռնափայտը․․․

Սաթիկի արև, կայքը ակնհայտորեն այդ ամենը տեղադրել է, որ մարդիկ լավ կարծիք կազմեն Վահագն Ալեքսանյանի ու նրա մայրիկի մասին։ Եվ դա ստացվեց։ Ես այդ կնոջ ֆանատն եմ ու համերաշխությունս եմ հայտնում իրեն։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *