Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Այսօր Ղարաբաղի հայությունը մի շարք հանգամանքների բերումով զրկված է իր հայրենիքից»,- Ռուսաստանի նախագահ Պուտինին հղած բաց նամակում գրել է Արցախի Ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը:
Սա ծաղր է իննամսյա պաշարման, սովի եւ զրկանքների ենթարկված հարյուր հինգ հազար մարդու հասցեին, ղարաբաղյան առաջին, ապրիլյան քառօրյա, քառասունչորօրյա, սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական պատերազմում եւ
բենզապահեստի պայթյունի հետեւանքով զոհված հայորդիների հիշատակի ուրացում, բռնատեղահանվածների հիշողությունը մանիպուլացնելու եւ նրանց տոտալ կրեմլահպատակության վերադարձնելու փորձ:
Նյութի աղբուր