Ծանոթացեք եւ տարածեք!!!! Նկարում Կոմս Էդուարդ դե Ղազարիոնն է (Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը)

Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ծանոթացեք եւ տարածեք!!!!
Նկարում Կոմս Էդուարդ դե Ղազարիոնն է (Էդգար Ֆերդինանդի Ղազարյանը) ։
Ավելի հայտնի է որպես Հանրապետության գլխավոր մերժված Սերժ Ազատիչի անձնական << Ջերմուկ>> հասցնող,այն է`վեցնոց/վեց մասից բաղկացած ։
Կտուրի կատուները նկատել են սակայն,որ մերթընդմերթ արկղերով <<Ջերմուկ>> է վազացնում նաեւ Հանրապետության նախկին միակ տղամարդ Ռոբերտ Սեդրակիչին եւ նրա մերձավորներին .
Տեսախցիկներին սույն տարրին ֆիքսել որեւէ կերպ չի հաջողվում ։

Հանրությանը ներկայանում է որպես տնտեսագետ , իրավագետ, քաղաքագետ, եւ ամենինչա(….)գետ, բայց էնքան ՏԳԵՏԱ, որ բոլոր շրջանակներում ի վերջո առավել հայտնի է դարձել որպես մի խեղկատակ , որը արգումենտների ու գիտելիքների ծիծաղելի բացակայությունը սվաղում է առանձին անհատների , կուսակցությունների ,մարդկանց խմբերի հանրային վիրավորանք , զրպարտություն, սպառնալիքներ հասցնելով ,դրանք համեմելով ճենճոտ,էժան , փնթիփարախ կատակերգական շոուներով ։
Սա էնքան տնտեսաՏԳԵՏԱ ու քաղաքաՏԳԵՏ, որ անգամ չգիտի , որ ԵՄ-ն առաջին հերթին տնտեսական ,ապա նոր քաղաքական կառույց է,որը ստեղծվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական երկրների տնտեսական մերձեցման , ապրանքի ու կապիտալի ազատ տեղաշարժի , ընդհանուր տարադրամի սահմանման,ապա նոր քաղաքական կամ անվտանգային ստաբիլության ապահովման համար։

Սա էնքան իրավաՏԳԵՏԱ, որ չգիտի ,որ հանրային վիրավորանքը ,սպառնալիք պարունակող կոչերը , զրպարտությունը ենթադրում են քրեաիրավական եւ վարչական պատասխանատվություն, ուղղակի ինքը Սերժենց ու Ռոբիկենց համարա վեցնոց, գիտակից մարդկանց համար մեկնոց էլ չի ,որ էդքան խորանան ուստի խրոնիկ խեղկատակ լինելը
նաեւ շահավետ է, վասզնի նման անմեղսունակներին հանրային լայն շերտերը ընդամենը ծաղրում ու որպես զվարճանքի գտածո ցուցանում են , հիմնականում դատի չեն էլ տալիս ։

Սա էնքան քաղաքաՏԳԵՏԱ, որ պնդումա, թե Սերժ Ազատիչը ու Ռոբերտ Քոչարյանը լուրջ <<հագած են >>, բայց
ուղեղ -ուղեղիկին զոռ չի տալիս , հասկանալու համար,որ մարտի 1-ով եւ հոկտեմբերի 27-ով կապված սիամական երկվորյակները միշտ էլ ի վերջո միասնական են մնալու, բայց ներքին խմորումներներում իրեն ու իր նման ցածր եւ միջին էշալոնի ագիտատորներին վերջում համատեղ <<փուռն են տալու>> ,ու սրա մասին գլխի չընկնողը եթե դեսպան է եղել ,դիվանագիտական պաշտոն է զբաղեցրել , ուրեմն վայ մեզ` բազմամեղներիս …
ՏԳԵՏ կոմս Էդուարդ դե Ղազարիոնը չգիտի նաեւ , որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է ամբողջ միջազգային հանրությունը , ներառյալ իր նշած ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները , գլխավորապես ՀՀ ռազմավարական դաշնակից եւ իրենց բարոյաքաղաքական ԻԴԻԼ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը ,որը բազմիցս հրապարակային դա հայտարարել է մինչեւ 44 օրյա պատերազմը, ապա 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում…

Իսկ նրանք ,ում ինքը <<Ջերմուկ>> է վազացնում , եւ ծագումով արցախցիներ են ,20 ու ավել տարիներ էլ գլխավորել են Հայաստանն ու Արցախը , երբեք չեն ճանաչել նախկին ԼՂԻՄ-ը ոչ որպես անկախ քաղաքական միավոր ,ոչ էլ առավելեւս որպես ՀՀ -ի անբաժանելի մաս …
Էնքան ՏԳԵՏԱ, որ 30 օրում 60 հազար ստորագրություն հավաքած , հարյուր հազարավոր դիտումներ ու քաղաքացիական հանրության գերակա մասի օժանդակություն ունեցող , քաղաքական օրակարգերում թելադրող պլատֆորմի ներկայացուցիչներին անվանումա պարտված ու երրորդ սորտի ֆիգուրներ , նկատի ունենալով ընդամենը մի քաղաքի ` Գյումրու լոկալ ու ոչ քաղաքական ,այլ թաղային ու բակային ընտրությունները.

Ամնեզիան այնքան վառ է արտահայտված,որ մոռացել է Սերժ Ազատիչի հրաբխային մերժումը , նախորդ երկու համապետական ընտրություններում արմատական ընդդիմության խայտառակ պարտությունները, իրենց ձախողված <<Զարթնիր Լաո>>-ն, <<ՀԱՅԱՔՎԵՆ>> , սրբազան շարժումը , <<ցրվեք տներով >> վերջաբանը կրող բոլոր մյուս զավեշտալի/ սեզոնային մի(ծ)ինգներն ու էքսկուրսիաները ,մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրություններում Դոգին զիջող իրենց պատկերը …
Կոմս Էդուարդ դե Ղազարիոն`արցախցիների սոցիալական հարցերով երբեւէ/որեւէ կերպ անձնապես զբաղված կա՞ս , քաղաքական պապաներդ ,որոնք Հայաստանի ու Արցախի բյուջեի ու ընդերքի հաշվին դոլարային միլիարդատերեր են , արցախցիներին մի օր իրանց դղյակներում ,բնակարաններում , հյուրանոցներում, բիզնես -օբյեկտներում պահած ու տեղավորած կա՞ն …

Մյուս անգամ <<Ջերմուկ>> վազացնելուց արկղերը հենց ցածը դրիր ` անպայման կհարցնես …
Ի դեպ , Անժելա Թովմասյանի լրատվական բեսետկայի սույն գլխավոր հերոսը բաց է թողել իմ բոլոր իրական կիքսերը նույն այդ հաղորդման մեջ ,որի մասին ձայներ էր արձակում(իսկ դրանք կան , ու լինում են բոլորի հրապարակային խոսքերում ու դա նորմալ է) …
Ու հա`Էջմիածինը իմ ծննդավայրն է, ինչով անասելի հպարտ եմ, ու բոլոր գիտակից էջմիածնեցիների անունից` քաղաքիս անվանումը հանրային աղավաղելու համար քեզ եմ հղում վսեմագույն ողջույնի ոչ եթերային նոտաներ …
Եզրահանգում`
Երբ կլինիկական լուզերները խոսում են տաղանդից ,խելքից ու բարեբախտությունից ուրեմն պետք է շտապ կանչ տալ կլինիկական հոգեբաններին …
Ջհանդամը թե ծախսի տակ չենք ընկնի …
Գոնե կմեկուսացնեն …

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *