Ապրիլի 26-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու կյանք, իսկ մյուսին ջուրը քշել տարել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ են լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։
Ոստիկանները կարողացել են այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չի հաջողվել, քանի որ վարարած գետը քշել տարել է։
Երևանի շտապ բուժօգնության խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել ոստիկանների կողմից ջրից դուրս բերված կնոջը, ով ոտքերի և մարմնի տարբեր հատվածներում վնասվածնքեր է ունեցել։
Որոնողափրկարարական աշխատանքները իրականցվում են 3 ուղղություններով։
Փրկարար ծառայությունից նաև կապ են հաստատել «Ջրառ» ՓԲԸ-ի օրվա պատասխանատու հերթապահի հետ և համաձայնություն է ձեռք բերվել ժամանակավորապես փակել ջրի հոսքը դեպի ջերմաէլեկտրակայանի տարածքով անցնող ջրատար, այսպես ասած որպեսզի ջուրը նստի ու թե՛ փրկարարներին, թե՛ ջրասուզակին հեշտ լինի որոնողական աշխատանքներ կատարելը։
Նյութի աղբուր