«Ինձ նեղացրել էր այն փաստը, որ ինքն ինձ ընտրել էր հենց այս արտաքինով: Ես մի քիչ կարճահասակ եմ և ունեմ քաշի ավել խնդիր: Շատերին դա դուր է գալիս, շատերին՝ ոչ:
Ես այդ ժամանակահատվածում ընկճված էի, որովհետև սկսել էի մի փոքր այլ կերպ մտածել իմ արտաքինի հետ կապված: Բայց իմ բոլոր արժանիքները, որոնք այդ ժամանակ ցույց եմ տվել, օրինակ՝ ինչպես եմ վերաբերվում իրեն և առհասարակ սիրուն, կարծես ինձ ասեին՝ հաջողություն, ինձ դուր չեն գալիս այս տեսքով աղջիկները:
Ինձ դա էր շատ վիրավորել»,- Tete A Tete հաղորդման շրջանակներում՝ խոսելով նախկին ընկերոջ՝ Ռաֆֆ Հարությունյանի հետ բաժանման և ինքնագնահատականը կորցնելու մասին, ասել է դերասանուհի Իրինա Այվազյանը:
Նյութի աղբուր