Ամոթ ունեցեք, ջնջեք ձեր զազրելի մեկնաբանությունները… Անի Քոչարն անդրադարձել է Լևոն Մկրտչյանի կնոջը տգեղ անվանողներին

Լրագրող, մոդել Անի Քոչարը, արձագանքելով համացանցի վերջին օրերի քննարկումներին, գրում է.

«Այս ինչ գարշելի քննարկումներ են. այնինչի հարսնացուն սիրուն է, թե գեշ. գեշ է այս խոսակցություններն ու քննարկումները.

Մի երիտասարդ հայուհի ամուսնացել է (զույգին չեմ էլ ճանաչում, չգիտեմ էլ, թե ովքեր են և դա բնավ էական չէ, թող երջանիկ լինեն). Մի հատ մոտեցեք հայլուն և ձեր կերպարանքին նայեք, ինչպես ու որքան կարելի է:

Իսկ ո՞վ է գեղեցիկը, հը՞, ո՞վ: Հազարումի միջամտություն արածնե՞րը, իրենք իրենց գեղեցկուհի համարողնե՞րը, թե՞ դուք՝ գարշելի մեկնաբանություն գրողներդ:

Շատ երկար կարելի է գրել, բայց մի բան կասեմ. Տիրոջ աչքին ձեր գեղեցիկ հոգով եք ներկայանում, արտաքին գեղեցկությունը խիստ սուբյեկտիվ ընկալում է: Տիրոջ համար մենք բոլորս Աստծո պատկերով ստեղծված մարդ ենք և երանի՜ նրան, ով մարդ է իրապես:

Հ.Գ. նույն օյինը բերեցիք տարիներ առաջ հայազգի աղջկա գլխին, ով համաշխարհային ապրանքանիշի ցուցադրության մասնակցեց:

Մարդու արտաքինը չեն դատի ու քննի, անթերի գեղեցիկներ: Ամոթ ունեցեք, ջնջեք ձեր զազրելի մեկնաբանությունները, մարդիկ կարդում են, միս ու արյունից են, պատկերացնու՞մ գոնե ունեք, թե ձեր աջուձախ շպրտած մեկնաբանություններից որքան կարող եք խոցել ու ցավ պատճառել»։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *