Սարիկ Մինասյանը՝ Շիրակի մարզպե՞տ

Համացանցում լուրեր են տարածվել, որ Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանին լուրջ պաշտոնի են նշանակելու:

Ասում են՝ նա փոխարինելու է Շիրակի մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Առուշանյանին: Վերջինիս պաշտոնանկության մասին լուրերը շրջանառվեցին այն ժամանակ, երբ ՔՊ-ն Գյումրիում պարտվեց ընդդիմությանը:

Պատճառաբանվում էր, որ նա ձախողել է Մինասյանին քաղաքապետ դարձնելու գործընթացը:

Ըստ լուրերի՝ Մինասյանին նշանակելով մարզպետ, ՔՊ-ն փորձում է իր համար շահավետ պայմաններ ապահովել 2026-ին սպասվող համապետական ընտրություններում:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *