40-ամյա հրուշակագործին դրդել են ինքնասպանությա՞ն. ի՞նչ հոդվածով է վարույթ նախաձեռնվել

Հրազդանում 40-ամյա հրուշակագործ Սյուզաննա Պ.-ի մահվան դեպքով նախաձեռնված է վարույթ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հակելը (դրդելը-ԽՄԲ.)):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են դատախազությունից:

Հոդվածի նշված հատվածում, մասնավորապես, նշված է․ «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով»։

Դեպքի առնչությամբ նշանակված է փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։

Նշենք՝ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող շինությունում օրեր առաջ կախված է հայտնաբերվել Հրազդանում հայտնի հրուշակագործ, «Միլի տորթեր»-ի հիմնադիր 40-ամյա Ս. Պ-ն:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *