Որ ուժը քանի մանդատ կունենա. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ թիվ 14 և 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։

Այսպիսով, Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11 528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20 967 է։

Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 37։

Կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 3 669 քվե — 7 մանդատ

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 6 508 քվե — 12 մանդատ

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 900 քվե — 2 մանդատ

«Կայունություն» կուսակցություն՝ 426 քվե — 0 մանդատ։

Անվավեր քվեաթերթիկները թիվը 23 է, արձանագրվել է 6 անճշտություն։

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։

Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 35 է։

Կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե — 14 մանդատ

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե — 8 մանդատ

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1 695 քվե — 0 մանդատ

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե — 2 մանդատ

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ 652 քվե — 0 մանդատ

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 2 113 քվե — 0 մանդատ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 1 407 քվե — 0 մանդատ

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե — 6 մանդատ

«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 739 քվե — 3 մանդատ։

Անվավեր քվեաթերթիկների թիվը 607 է, անճշտությունների գումարային չափը՝ 69։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *