Ռուսաստանը նոր հիբրիդային հարձակում է իրականացնում Հայաստանի դեմ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ նկատելով՝ այդ երկիրը տպավորություն ունի, թե «իր շունչը բացվել է, ձեռքերը՝ ազատվել, քանի որ Թրամփի վարչակազմն իրենց սկսել է «մարդատեղ» դնել»:
Մեհրաբյանի համոզմամբ՝ այդ ճանապարհին Ռուսաստանը միշտ գտնում և օգտագործում է ցանկացած երկրի թերացումներն ու խոցելի կողմերը: Քանի որ Հայաստանի կառավարության և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների միջև կա մեծ դիսկոմունիկացիա, որը լայն դաշտ է բացում մանիպուլյացիաների և ապատեղեկատվությունների համար, ռուսական կողմը փորձում է օգտվել այս ամենից:
Հարցադրմանը՝ ի՞նչ է պետք է մտածել, որպեսզի արցախցիները կարողանան ինտեգրվել, կուսակցության փոխնախագահն ասում է՝ պետք է մտածել ինտեգրման ծրագրեր, սակայն դա էլ հնարավոր չէ կյանքի կոչել, եթե արցախցիները չեն ուզում դառնալ Հայաստանի քաղաքացի:
Անդրադառնալով արցախցիների հանրահավաքներին՝ Ռուբեն Մեհրաբյանը նկատում է. «Շատ լավ, թող հավաք կազմակերպեն, մենք էլ հասկանանք՝ այս մարդկանց պահանջը որն է»:
Մեհրաբյանը վերահաստատում է՝ Հայաստանը պետք է առաջնորդվի իր առաջնահերթություններով, սա աքսիոմա է, այլ բան որևէ մեկի մտքով չպետք է անցնի:
Հարցին՝ ինչպե՞ս անել, որ արցախցիներն ամենատարբեր ուժերի և/կամ երկրների ձեռքում գործիք չդառնան, զրուցակիցը պատասխանում է՝ պետք է հարցը լուծել և դա տանել այն հունով, որ այդ ամենը մեր արտաքին քաղաքական, տարածաշրջանային առաջնահերթություններից մեզ չշեղի:
Ըստ զրուցակցի՝ Կառավարությունը միանշանակ անելիք ունի, բայց նաև դա պետք է փոխըմբռնելի լինի, քանի որ ինտեգրացիան առանց այստեղի քաղաքացի լինելու անպատկերացնելի է:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում
Նյութի աղբուր