Ինչպես հայտնել ենք, այսօր Գյումրիում է նաև ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Նա ինքն է խոստովանել, որ խմած է:
Րոպեներ առաջ էլ միջադեպ է տեղի ունեցել նրա ու լրագրողների միջև, լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է կին լրագրողը արտասվում:
Հնչել են նաև հայհոյանքներ ՔՊ-ականների կողմից:
Հավելենք, որ անգամ դիմելուց հետո ոստիկանությունը ոչ մի միջոց չի կիրառում հարբած ՔՊ-ականների նկատմամբ:
Նյութի աղբուր