«Պարտված և թշնամուն քծնող վախկոտին վերընտրած հանրությունն իրավունք չունի նեղվելու այլ ոլորտներում կրած պարտություններից». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ֆուտբոլում արձանագրվեց հերթական խայտառակությունը՝ 0-3 հաշվով Հայաստանը զիջեց Վրաստանին…

Երկրպագուները մարզադաշտում պահանջում էին ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հրաժարականը…
Նորմալ երկրի պարագայում պարտված թիմի մարզիչը և բազում պարտություններ կրած ֆեդերացիայի նախագահը դա կանեին խաղից վայրկյաններ անց… Բայց սա Հայաստանն է, որի ղեկավարն ինքն է պարտված և ժամանակին ժողջանին խորհուրդ էր տալիս հպարտանալ Ադրբեջանին պարտվելու կապակցությամբ…

Արմեն Մելիքբեկյանը հրաժարական չի տա, որովհետև դրան դեմ է հենց Նիկոլը…
Նիկոլին ու Արմենին միավորում է կապիտուլյանտ լինելը… Նիկոլն Արմենի մեջ տեսնում է իրեն՝ խայտառակված պարտվածին…

Հայաստանն Ադրբեջանի դեմ ծնկի բերածն ատում է հաղթողներին…
Ժողջան, Նիկոլի նման հպարտացի Հայաստանի պարտությամբ…
Ու ընդհանրապես, մարտի դաշտում պարտված և թշնամուն քծնող վախկոտին վերընտրած հանրությունն իրավունք չունի նեղվելու այլ ոլորտներում կրած պարտություններից»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *