«Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան. Արմեն Այվազյանը հայտնում է, թե երբ է պատրաստվում դա անել

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ն սկսեց լայնածավալ օդային պատերազմ Եմենի դեմ։

Այս գիշեր Իսրայելը վերսկսեց Գազայի ցեղասպանությունը՝ մեկ գիշերվա ընթացքում սպանելով առնվազն 350 պաղեստինցի։
Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան՝ մոտավորապես այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին։

Փաշինյանն ու ՔՊ-ն քնեցնում են հայ ժողովրդին՝ խաղաղության պայմանագրի մասին հեքիաթներ պատմելով, իսկ խորհրդարանական «ընդդիմությունը» զբաղված է ժամավաճառությամբ։
Տխուր և անպատրաստ վիճակ է։

Այնինչ պատերազմին պատրաստ լինելը չի նշանակում միայն զենք ունենալ, այլ նաև ոգի, միասնություն և կամք՝ ամեն գնով պաշտպանելու մեր հայրենիքը, ազգային արժանապատվությունը և ազատությունը։
Հայաստանին հայկական ռազմաքաղաքական ղեկավարություն է պետք…»:

Աղբյուրը` Արմեն Այվազյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *