Գիշերային ակումբում հրդեհի զոհերի թիվը հասել է 59-ի

Հյուսիսային Մակեդոնիայի ոստիկանությունը գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի հետաքննության շրջանակներում 10 մարդու է ձերբակալել։ Վերջին տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 59 մարդ, իսկ 155-ը՝ տուժել:

Հրդեհը բռնկվել է կիրակի գիշերը՝ տեղական ժամանակով մոտ 2:30-ին, երբ ակումբում ելույթ էր ունենում տեղի հայտնի «DNK» խումբը: Համերգին ներկա է եղել շուրջ 500 մարդ:

Հրդեհի նախնական պատճառը, ըստ տվյալների, եղել է պիրոտեխնիկայի օգտագործումը։ BBC-ն հայտնում է, որ 10 կասկածյալներ, այդ թվում՝ ակումբին լիցենզիա տրամադրած պաշտոնյաներ ձերբակալվել են։ Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին ակումբի սեփականատիրոջ ձերբակալման մասին:

Նշվում է նաև, որ ակումբի շենքում գործել է միայն մեկ ելք, քանի որ հետնամուտքը կողպված է եղել և չի կարողացել օգտագործվել տարհանման համար:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *