«Ադրբեջանը կարճատև հարձակում կիրականացնի առաջնագծում». Նաիրի Հոխիկյան

Գրեթե համոզմունք ունեմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարճատև հարձակում կիրականացնի առաջնագծում, առավել հավանական է՝ Վարդենիսի, Ջերմուկի կամ Սիսիանի ուղղությամբ։

1-2 օր կկրակի, ապա վերջնաժամկետ կտա՝ փոխելու Հայաստանի Սահմանադրությունը և հետ կանչելու միջազգային դատարաններից մեր բոլոր հայցերը։

Նիկոլը ուղերձով հանդես կգա և կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություն ու Սահմանադրական հանրաքվե, որպեսզի իր վերընտրվելու դեպքում միաժամանակ անցկացնի նոր Սահմանադրությունը և այդկերպ բավարարի Ադրբեջանի պահանջները, իսկ չընտրվելու դեպքում ուղղակի հեռանա Հայաստանից՝ հետագա բոլոր զարգացումների մեղքը կրկին բարդելով ժողովրդի և նոր իշխանության վրա։

Շատ կարևոր է, որ հայկական բանակի հրամանատարները զգոն լինեն և ավելի արագ զորքին պատրաստ պահեն մարտական առաջադրանքներ կատարելու։

Կարևոր է և ՀՆԱՐԱՎՈՐ Է ձախողել թշնամու պլանները, ինչպես նաև շատ ցավոտ հարված հասցնել թշնամուն»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *