Ահա թե որքան է կազմում տուգանքը՝ առանց վճարելու տրանսպորտից օգտվելու համար

15 հազար դրամով կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք հասարակական տրանսպորտից կօգտվեն առանց վճարելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն կերթևեկեն։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանքի մասով՝ այո, նման նախաձեռնություն կա։ Տուգանքների կիրառումը կիրականացվի, երբ ԱԺ-ի կողմից հավանության կարժանանա:

Մի քանի մեխանիզմ է լինելու, գումարային տուգանքի չափը որոշակի տարբերություն է իր մեջ ունենալու, մի դեպքում դա վերաբերելու է առհասարակ չվճարողներին, մի դեպքում այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին, և մի դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող և առհասարակ որևէ տրանսպորտի մեջ վճարում չկատարող մարդկանց»,-ասաց Կոստանյանը։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *