«Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի փոխտնօրեն Արսեն Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էն դիպուկահար կնոջ ձայնը, ում ազերիները կենդանի-կենդանի մոռթում էին, միջև հիմա ականջներումս ա, էն 18-20 տարեկան անզեն, վախեցած ու խեղճացած զինվորների հայացքը, ում ազերիները հավաքեցին իրար հետ ու գնդակահարեցին, միչև հիմա աչքիս առաջ ա, էն Արցախցի պապիկի ու անզեն զինվորի, ում ազերիներն իրար կողք նստեցրեցին ու գնդակահարեցին, դիակների տեսարանը միչև հիմա աչքիս առաջ ա, Ստեփանակերտում ռմբակոծությունից իրենց տան մեջ տատիկի ու թոռների մահվան լուրը միչև հիմա հիշողությանս մեջ ա։
Իսկ ինչքան-ինչքան այլ վայրագություններ ու սպանություններ են արել ազերիները, որոնց մասին ֆոտո կամ վիդեո չկա, ու մենք չգիտենք։ Իսկ Արցախցիներին իրենց պապական հողից, տնից ու հայրենիքից վտարելը, խաղաղ բնակչության սպանությունները․․․
Ու ահա էս ամենի համար Ադրբեջանին միջազգային դատարաններում պատասխանատվության ենթարկելուց նիկոլենք հրաժարվում են։ Հրաժարվում են նաև սահմանին եվրոպացի դիտորդներից, ովքեր Ադրբեջանին հարձակումից զսպող կարևոր օղակներից էին։
Հրաժարվում են, որովհետև իրենց հանցավոր անգործությամբ, տգիտությամբ, փառամոլությամբ ու պարտվողական հոգեբանությամբ չեն կարողացել երկիրը բերել պատերազմին պատրաստ լինելու մակարդակի, տնտեսությունում, դատաիրավական համակարգերում ու զինված ուժերում չեն արել արմատական ռեֆորմներ, չեն կատարել իրենց խոստումները։
Փոխարենն իրենց մանկական ու պատանեկան երազանքներն են իրականցնում՝ մեր հարկերով ճոխ ու շվայտ կյանք վարելով։ Հրաժարվում են, որովհետև նիկոլն ու նիկոլիկները կառչած են իրենց պաշտոններից, որովհետև չտեսան պատից կախ, տեսան ճակատից կախ, որովհետև ստախոս Քաջ Նազարներ են։
Նկարում Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեվիլ Չեմբերլենն է, ով 1938թ․ սեպտեմբերի 30-ին գնաց Մյունխեն ու Հիտլերի հետ խաղաղության պայմանագիր կնքեց, անունն էլ դրեց Peace for Our Time (Խաղաղություն մեր ժամանակի համար)։
Չանցավ մեկ տարի և 1939թ-ի սեպտեմբերի 1-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Իսկ նկարի աջ կողմում արդեն գիտեք ով ա։
Ժողովուրդ ջան, առանց խուճապի ու լացուկոցի, առանց իրար մեղադրելու ու հայհոյելու, հանգիստ ու հավասարակշռված, ով ոնց կարող է՝ պատրաստվեք պատերազմի»։
Աղբյուրը` Արսեն Օհանյան