«Ինձանից է կախված ողջ հայ ժողովրդի և Հայաստանի ճակատագիրը»,- այս մասին ձայնային ուղերձի միջոցով նշեց ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը։
«Ես մարտական եմ տրամադրված, իմ մարտական ոգին տեղում է, իմ գործը արդար է,- նշեց Ղուկասյանը՝ հավելելով, որ Հայաստանի կողմից իրեն առաջադրված բոլոր քրեական մեղադրանքները շինծու և հնարովի են և իր փաստաբանական խումբը դա կապացուցի։
«Էն մարդիկ, ովքեր հիմա ընկած են էյֆորիայի մեջ, ուզում եմ ասել, որ դա ժամանակավոր է, ոչինչ, մի քիչ էլ ուրախացեք»,- հավելեց ԴՕԿ կուսակցության հիմնադիրը։
Աղբյուրը` Վարդան Ղուկասյան