Այսօր՝ մարտի 5-ին, ողբերգական պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 19:40-ի սահմաններում Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքն ու «ՎԱԶ 21099» մակնիշի՝ ռուսական համարանիշներով ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նյութի աղբուր