«Վարդան Ղուկասյանն ինքն է որոշելու, թե որ երկրին հանձնվի». Գևորգ Պետրոսյան․ տեսանյութ

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ձերբակալության լուրերին:

Նա նշել է, որ Վարդան Ղուկասյանը վերադառնալու է եթեր և ելույթ է ունենալու: «Եթե իրեն պետք է հանձնեն որպես հանցագործ, ապա միջազգային կոնվենցիա կա, որի համաձայն՝ իրավունք չունեն հանձնել այն անձին, ով քաղաքական հետապնդման մեջ է:

Իսկ որ այսօր Վարդան Ղուկասյանը քաղաքական հետապնդման մեջ է, դա անվիճելի է․․․ Ինքը չի հանձնվելու, եթե հանձնվի էլ, ինքն է որոշելու, թե որ երկրին հանձնվի, հանձնվելու ա էնտեղ, որտեղ իրեն վտանգ չի սպառնում»,- ասել է Գևորգ Պետրոսյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *