Թալանել են վարչապետի մամուլի քարտուղարի տունը․ ո՞վքեր են կասկածյալները

Թալանել են վարչապետի մամուլի քարտուղարի տունը․ ո՞վքեր են կասկածյալները

Armlur.am-ը գրում է․ Երեկ գիշերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը եւ Երևանի քրեական վարչությունը մի խումբ անձանց է վնասազերծել, ովքեր կասկածվում են ինչպես Երևանում այնպես էլ մարզերում պաշտոնատար անձանց տները թալանելու մեջ:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն այս օպերացիայի իրականացումը խորը արմատներ ունի: Բանն այն է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ Աջափյակում գտնվող բնակարանն են թալանել եւ խոշոր չափերի գումար են հափշտակել բնակարանից:

Եվ ահա այս դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին եւ Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար ու արդյունքում վնասազերծվել են մի խումբ անձինք, որոնք կասկածվում են այն կատարելու մեջ:

ArmLur.am-ի հետ զրույցում Նազելի Բաղդասարյանը հրաժարվեց մեկնաբանել։

Հիշեցնենք նաև, որ 2024 թվականի դեկտեմբերին էլ թալանել էին վարչապետի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի, տունը։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *