Ռուսական հատուկ ծառայությունները Բաքվում կոնտրօպերացիա՞ կանեն

ՌԴ նախագահ Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի հետ շփումները առաջացնում են լավատեսական սպասումներ, սակայն միաժամանակ ավելացրել է, որ արևմտյան որոշ էլիտաներ փորձելու են թույլ չտալ երկխոսության կայացում, տապալել այն և պահպանել միջազգային անկայունությունը: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դիվանագետներն ու հատուկ ծառայությունները պետք է կանխարգելեն այդպիսի փորձերը:

Ի՞նչ է դա նշանակում՝ կանխարգելել տապալման փորձերը, այդքան էլ պարզ չէ, այդ թվում այն մասով, թե գործունեության ինչ շրջանակ է ներառում Պուտինի հանձնարարությունը: Մասնավորապես, խոսքը միայն Ռուսաստանի՞ տարածքի մասին է, թե՞ ավելի լայն: Մեծ հավանականությամբ՝ ավելի լայն, այսինքն` նաև այն գոտիներին, որոնք բնականաբար զգայուն են ռուս-ամերիկյան երկխոսության առնչությամբ:

Այն, որ արեւմտյան էլիտաներից մեղմ ասած ոչ բոլորն են գոհ ամերիկա-ռուսական երկխոսության փաստով, դա, իհարկե, կասկածից վեր է: Հետևաբար, կասկածից վեր է, որ ծավալվելու է մրցակցություն և այլ պատկերացում ունեցող էլիտաները ձգտելու են խոչընդոտել այն գործընթացին, որը իրենց պատկերացումների հանդեպ հակոտնյա է: Քաղաքականության մեջ, ինչպես ասում են, նպատակը միշտ էլ արդարացնում է միջոցները: Սա էլ թերևս նորություն չէ:

Տվյալ դեպքում մեզ համար առավել էական է թերևս այն, թե արդյո՞ք Պուտինի հանձնարարությունը վերաբերում է նաև Կովկասին: Եվ սա հիպոթետիկ հարց չէ պարզապես, այլ հարց, որը ուղիղ բխում է այս ռեգիոնում Ադրբեջանի վերջին շաբաթների պահվածքից: Ադրբեջանը բավականին մարտնչող վարքագծով գործում է Մոսկվայի դեմ, ընդհուպ այնքան, որ ՌԴ փոխարտգործնախարարը Բաքվին հիշեցնում է դաշնակցային հռչակագրին հավատարիմ մնալու կարևորության մասին:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի այդ գործողությունների թիկունքում միանգամայն նշմարելի կարող էին լինել թե Անկարան, թե Լոնդոնը: Այն, որ Լոնդոնը հիմնարար տարաձայնություններ ունի Թրամփի հետ՝ ակնառու է: Նախօրեին Էրդողանի ելույթը մատնեց, որ Անկարան եւս մեծ ոգևորություն չի ապրում Թրամփի թիմի այսպես ասած աջ մոտեցումներից, քանի որ դրանք կարող են Եվրոպայում ձևավորել ուժերի հարաբերակցություն, որը կնվազեցնի Թուրքիայի խաղի տարածքը:

Ադրբեջանը գործիք է թե Անկարայի, թե Լոնդոնի համար, այդ նպատակով տարիներով ներդրվել են հսկայական միջոցներ: Ի դեպ, հատկանշական է՝ Պուտինի հանձնարարության ֆոնին, որ օրեր առաջ էլ Բաքվում բացահայտում էին ռուսական գործակալների, այդ թվում նախկին նախարարների շարքից: Տվյալ ֆոնին, Պուտինի հայտարարությունը, մասնավորապես Կովկասի առնչությամբ, կարող է թողնել «հակագրոհի» հրահանգի տպավորություն: Բայց, ռուսական հատուկ ծառայությունները ի՞նչ կարող են Ադրբեջանում, Ալիևի նկատմամբ: Թե՞ հանձնարարությունը կլինի դիվանագետներին՝ պայմանավորվել Ալիևի հետ:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *