Ինչպես հայտնել ենք, այսօր մահացած են հայտնաբերել զինծառայող Սևակ Հովհաննիսյանին։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն դեպքից առաջ զորամասում վեճ է եղել։
«Արմլուր»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սևակ Հովհաննիսյանն իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել։
Վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված ու արդյունքում այդ վեճից հետո այսօր, զինվորին գտել են հրազենային վնասվածքից մահացած։
«Նյուզ»-ն էլ հայտնել էր, որ ժամկետային զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել 2024 թվականի ամռանը` Հրազդանից: Ընտանիքի կրտսեր որդին էր, ավագ եղբայր ունի։
Նյութի աղբյուր