Ի՞նչ պատիժ է նախատեսվում վարժական հավաքից խուսափելու համար

Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածով սահմանված են վարժական հավաքից խուսափելու համար նախատեսված պատիժները։

Հոդվածի համաձայն՝ անցկացվող վարժական հավաքից խուսափելը՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանվում է նաև, որ․

Տուգանքը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի հնգապատիկից հիսնապատիկի չափով։

Տուգանքը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել ծանր և առանձնապես ծանր՝ գույքային վնաս պատճառելու հետ կապված կամ շահադիտական դրդումներով կատարված հանցագործությունների համար՝ հանցանք կատարած անձի ամսական եկամտի կրկնապատիկից քսանապատիկի չափով:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *