Պահանջում եմ անհապաղ հերքել և այդ ապատեղեկատվությունը հեռացնել համացանցից. Մանվել Փարամազյան

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հերքելով «Օրագիր Նյուզ»-ի տեղեկատվությունը այն մասին, որ իրեն դանակահարել են ԶՊՄԿ գործադուլի ժամանակ։

«Առավոտյան Oragir.News ը տարածեց իրականության հետ կապ չունեցող սուտ տեղեկատվություն իմ անձի մասին, որով ողողվեց ողջ համացանցը` խաթարելով մեր համայնքի բնականոն աշխատանքը։

Որպես Քաջարան համայնքի ղեկավար պահանջում եմ անհապաղ հերքել և այդ ապատեղեկատվությունը հեռացնել համացանցից»,- գրել է Փարամազյանը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *