Հիշու՞մ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարը, դրա նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ. Ալեն Սիմոնյան

«Եկեք տարանջատենք էմոցիան, մերոնք սիրում են չէ՞ տատիկների նկարներ դնել, որոնք գնդացիրով նստած են, եկեղեցականների նկարներ, որ մի ձեռքին խաչ է, մյուսին՝ գնդացիր:

Բա որ ասում էիք եկեք դատարկենք, այդ քաղաքական որոշման մասին է խոսքը, Ղարաբաղը պատերազմի առաջին օրվանից դատարկելու ցանկություն ունենալը Ղարաբաղն ի վերջո հայաթափեց»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, արդյոք ԼՂ-ն ուներ շանս պայքարելու, վերջինս նշեց.«Բա որ շանս չկար, այս 30 տարի մենք ի՞նչ էինք անում, Ադրբեջանը միշտ մեզնից մեծ է եղել, Հայաստանն էլ ի դեպ Ադրբեջանից փոքր է: «Յուղը վրան» զենքերի տեսանյութերը չե՞ք տեսել», — նշեց Սիմոնյանը և ընդգծեց, որ 2018-ից հետո ՀՀ-ն մեծ օգնություն է ցուցաբերել ԼՂ-ին:

«44-օրյա պատերազմի ժամանակ գիտե՞ք՝ մենք քանի տարբեր ինֆորմացիա ենք ստացել Ղարաբաղի այդ օրվա գործող պաշտոնյաներից, զինվորականներից, ոչ միայն մեր, այլ Ղարաբաղի: Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ գալիս էր 4-5 տարբեր ինֆորմացիա՝ իրար հակասող, վերջում մեծ մասամբ Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան էր ճիշտ դուրս գալիս: Հիշու՞մ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարը, դրա նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ»:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *