Ելիսեյան պալատը հաղորդագրություն է տարածել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։

Ֆրանսիայի ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և միջազգային իրավունքին համապատասխան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ ֆրանսիական կողմը նաև վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ամբողջականությանը և տարածքային ինքնիշխանությանը և հայ ժողովրդի՝ խաղաղության, անվտանգության և ժողովրդավարության ձգտումներին։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *