«Ուղեվարձը չի թանկանալու, Նիկոլ Փաշինյանն Ավինյանին զոհաբերելու է». Ոսկան Սարգսյանի գրառումը

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուղեվարձը չի թանկանալու, Նիկոլ Փաշինյանն Ավինյանին զոհաբերելու է
Երևանի ավտոբուսներում քչերն են վճարում, ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտը հաջողել է։

Շուտով Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին հեռախոսային հաղորդագրությամբ հորդորելու է հեռանալ քաղաքապետի պաշտոնից՝ հանրության աչքում նրան մեղավոր կարգելով։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանը լուծելու է իր մասին մեծ տեղեկատվություն ունեցող, վարկաբեկված գործիչ Ավինյանի հեռացման հարցը՝ նրան դա ներկայացնելով` որպես երևանցիների մեծ պահանջ։

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը ավտոբուսով իր կեցավայր գնալով` կարծես թե ցուցադրաբար աջակցեց Ավինյանին:

Իրականում նա տեսանյութով հանրությանը ցույց տվեց Երևանի քաղաքապետարանի հետ իրավական կապ չունեցող «Թել-Սել» ընկերության վատ աշխատանքը»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *