Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Տիգրան Ավինյանը:
«Ասում են, թե տրանսպորտի ինքնարժեքը մեկ ուղևորափոխադրման համար 65 դրամ է, չեմ պատկերացնում՝ այդ թվերը որտեղի՞ց են վերցնում: Կարող էին ասել 6 դրամ, 23 դրամ, որն ավելի լավ է հնչում։
Մինչդեռ իրականում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծախսն ամսական մոտավորապես 1,8 միլիարդ դրամ է, էլ չեմ հաշվում գնված ավտոբուսները։ 200 դրամից ավելի է գալիս ինքնարժեքը»։
Նյութի աղբյուր