Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. մանրամասներ. լուսանկարներ

Ինչպես արդեն հայտնել ենք, Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 2-ամսյա կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ կալանավորվածներից մեկը Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին է, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը, որը Մերձավանում առավել հայտնի է Պաշ անվամբ:

Մյուս կալանավորվածը Վոլոդիա Գրիգորյանի մտերիմ 30-ամյա Մարզպետ Գալստյանն է, որը մերձավանում առավել հայտնի է Մարսո անվամբ:

Երրորդ կալանավորվածը 30-ամյա Անդրանիկ Բռուզյանն է:

Մեր տեղեկություններով՝ հայտնի տեսանյութում երևացող՝ ինքնաձիգը ձեռքին երիտասարդը՝ 29-ամյա Արմեն Ղազարյանը, որը Մերձավանում հայտնի է Պզ մականվամբ, դեռևս չի հայտնաբերվել, նա հետախուզման մեջ է:

Վերջինիս մայրը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ որդու գտնվելու վայրը չգիտի, նրա մասին տեղեկություն չունի:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *