Մենք գրել էինք, որ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր ձերբակալել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության (ԳԱՍԿ) պետի՝ Կենտրոնի
նախկին թաղապետ Սամվել Ղուկասյանի տեղակալ Ա․Այվազյանը եւ քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետ Արամ Գյուլզադյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ փոխանցեցին` իրենց մոտ քննվող քրեական գործի շրջանակում անձինք ձերբակալվել են, այլ մանրամասները չեն կարող հայտնել։
Մենք տեղեկացանք, որ կոռուպցիոն բնույթի գործ է, որի շրջանակում էլ ձերբակալվել են այդ անձինք։
Նյութի աղբյուր