Կողմ եմ 150 դրամին. երկիրը նեղ վիճակի մեջ է, մենք էլ պետք է կողքից օգնենք, կողքից խոսելը հեշտ է. թոշակառու կին

րձեմ համակերպվել մեր կառավարության ընդունած որոշմանը. Եթե գտել են՝ այդպես է, ես ոչինչ չեմ կարող ասել, դա մեր կառավարության որոշումն է, ուրեմն մենք պարտավոր ենք ենթարկվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց երեւանյան կանգառներից մեկում տրանսպորտի սպասող կինը՝ անդրադառնալով ուղեվարձի թանկացմանը:

«Ես թոշակառու եմ, կաշխատենք մինիմալ կրճատել մեր ծախսերը, ի՞նչ անենք երկիրը նեղ վիճակի մեջ է, մենք էլ պետք է կողքից օգնենք: Խոսելը, քննադատելը հեշտ է, բայց մենք ինքներս ի՞նչ ենք արել մեր երկրի համար: Եթե չենք կարող օգնել, գոնե չփորձենք խանգարել իրենց աշխատանքներին, ես չեմ ցանկանում որ բնականոն աշխատանքը խափանվի, խաթարվի։ Թող ժողովուրդը համակերպվի:

Երկրաշարժին դիմացել ենք, պատերազմներին դիմացել ենք, սրան էլ պիտի դիմանանք, պետք է կարողանանք մեզ ճնշելով, նեղելով երկիրը ոտքի կանգնեցնել: Ես որպես մանկավարժ  պարտավոր եմ ենթարկվել  իմ վերադասի բոլոր որոշումներին»,-ասաց կինը՝ նշելով, որ 35 տարի Գյումրիում մաթեմատիկա է դասավանդել:

«Երկրաշարժի տարիներին, մութ ու ցուրտ տարիներին, վրաններում, ո՞նց ենք համակերպել, երեխա ենք դաստիարակել, սա ի՞նչ է, որ չկարողանանք դիմագրավել, պետք է դիմագրավենք բոլոր արհավիրքներին: Այո, համաձայն եմ 150 դրամ ուղեվարձին»,- հավելեց կինը:

Փոխարենը մեկ այլ քաղաքացի հակառակ կարծիքին էր. «Լակոտներին բերել են, միլիոնանոց քաղաք են ղեկավարում: Նրանք ոչինչ չեն հասկանում, դաժե հաշվարկը չգիտեն: 40000  դրամ թոշակ եմ ստանում, ի՞նչ տամ ես դրանց: Թող տուգանեն, թող տանեն նստացնեն, թող մի հինգ տարի էլ նստացնեն: Եթե հենց հիմա էլ ցույց լինի, ես առաջինը կգնամ»:

Մի այլ քաղաքացի էլ քաղաքապետին համեմատեց գրպանահատների հետ. «Հիմա Ավինյանը դարձել է ջեբկիր, գրպանահատ։ Հա, մտել է թոշակառուի գրպանը»:

Փետրվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու համար մեկ ուղևորության համար գործում է 150 դրամ նոր սակագինը: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներ  կոչ են անում քաղաքացիներին բոյկոտել ապօրինի թանկացումը,  չվճարել 150 դրամ կամ վճարել 100 դրամ։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *