Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել

ՀՀ ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը նոր ղեկավար ունի:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչության պետ է նշանակվել Հայկ Հարությունյանը:

Հայկ Հարությունյանը մինչ այս զբաղեցրել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի,

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնները, աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես սահմանադրական և օրենսդրության վարչության պետ, մինչ այդ էլ՝ ԱՆ այլ պաշտոններում, 2014 թվականին եղել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականը:

Հարությունյանը դասախոսել է Ֆրանսիական համալսարանում, 15 գիտական հոդվածի հեղինակ է, իրավաբանական գիտությունների թեկնածու:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *