Մի՛ օգտվեք մետրոյից. դա մետրոն բոյկոտելու միակ ձևն է. Սոնա Աղեկյանի կոչը

«Մարդիկ շատ ակտիվ մասնակցում են բոյկոտին, իսկ ովքեր էլ տեղեկացված չեն, իրազեկվելոց հետո անմիջապես դառնում են մասնակից և սկսում են բոյկոտել։ Այսօր ամողջ օրվա ընթացքում 3 դեպք ենք ունեցել, որ մարդիկ ասել են՝ սխալ ինֆորմացիա եք տալիս, ասում են, որ տեսել են պաշտոնյաներից մեկի էջում, որ 15 ուղևորության համար կարող են 1000 դրամ վճարել, բայց երբ իրենց հստակ ասում ենք, որ իրենք սխալ ինֆորմացված են և երբ նրանց բացատրում և ցույց ենք տալիս իրականությունը, ասում են՝ բայց ո՞նց, փաստորեն սխալ էին ասում, այսինքն՝ սխալ են գրել քաղաքային իշխանությունները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։

Նա խոսեց նաև մետրոյում բոյկոտելու հնարավորություններից և ասաց՝ քանի որ մետրոյում կա պետական պահպանության գույք՝ անցարգելները, բնականաբար չեն ուղղորդի քաղաքացիներին վնաս պատճառելու. «Հնարավորության սահմաններում ուղղակի մարդկանց կհորդորենք չօգտվել մետրոյից, փոխարինել մետրոյով ուղևորությունը ավտոբուսներով կամ տրոլեբուսներով, եթե իհարկե դա հնարավոր է, որովհետև մետրոն բոյկոտելու այլ տարբերակ ուղղակի չկա»։

Ավագանու ընդդիմադիր անդամը նշեց նաև, որ իրենց անընդհատ մոտենում են դպրոցականների ծնողներ, աշխատանքի շտապող քաղաքացիներ, թոշակառուներ որոնք, իր նշմամբ, խեղճ ու կրակ թոշակի հաշվին են, 30-37 հազար դրամը չեն պատրաստվում տրանսպորտի վրա ծախսել։

«Կարծում եմ՝ 1 շաբաթ բոյկոտելը բավական կլինի, որ այս ապիկար իշխանությունները հասկանան՝ ձախողել են։ Քաղաքացիները պատրաստակամ են բոյկոտել, ուղղակի ամաչում են առանց գումարի օտվել ծառայությունից։ Բայց մենք իրենց տեղեկացնում ենք, որ ոչ թե թալանվողը պետք է ամաչի, այլ թալանողը, որ 6 տարի իրենց ձեռքը մտցրել են մեր գրպանը և չեն հանում»,- ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամը։

Աղեկյանի խոսքով՝ նախաձեռնությանը միանում են նաև երիտասարդները, որոնք իրենց հեռախոսներով սկսում են ուղիղ եթերներ անել և կոչ անել քաղաքացիներին մասնակցել բոյկոտին, ինչը, ըստ մեր զրուցակցի, շատ գովելի է և ցույց է տալիս, որ մեր երիտասարդները պատրաստ են պայքարել անարդարության դեմ. «Ի վերջո, այս իշխանություններին այլ ելք չի մնա, քան հաշվի նստել այն 17 հազար քաղաքացիների կարծիքի հետ, որոնց ստորագրությունները «Մայր Հայաստան» խմբակցությունը հավաքել է»։

Աղեկյանը հավելեց, որ իրենց շատ են մոտենում նաև մարզերի ներկայացուցիչներ, որոնք ևս ակտիվորեն մասնակցում են բոյկոտին և չեն տրվում այս իշխանությունների մանիպուլյացիաներին։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքային տրանսպորտը թանկացել է։ Մեկ ուղետոմսի արժեքը սահմանվել է 150 դրամ։ Գործում են տարբեր փաթեթներ, արտոնություններ սոցիալական խոցելի խմբերի համար։ Ընդդիմադիր և քաղաքացիական որոշ նախաձեռնություններ կոչ են անում բոյկոտել տրանսպորտի թանկացումներն ու չվճարել 150 դրամը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *