Հայերի հասցեին հայհոյանքներից հետո երևանյան սրճարանում ծեծել են ռուս տրանսգենդեր տիկտոկերին. Տեսանյութ

տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել է նաև հայերին, վիրավորել նրանց, որից հետո 6-7 երիտասարդ մուտք են գործել սրճարան և հարվածներ հասցրել վերջինիս:

Միջադեպի հետևանքով վնասվել է սրճարանի գույքը:

Ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին՝ «Ռիժուլյա»-ին:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Նշենք՝ վերջինս առաջին անգամ չէ, որ Երևանում հայտնվում է սկանդալի կենտրոնում:

Օրեր առաջ Հայաստանում գտնվող ռուս տրանսգենդերը ՀՀ ոստիկանությունից տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ոստիկանության բաժնում նկարահանումներ է իրականացնում և ծաղրում ոստիկաններին, իսկ դեռևս 2023 թվականին ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր երկու բլոգերի, որոնք Երևանի կենտրոնում ծաղրում էին մարդկանց, մրգեր շպրտում նրանց ուղղությամբ, կտրում ծաղկի կրպակներից մեկի ծաղիկները: Նրանցից մեկը հենց «Ռիժուլյա»-ն էր:

Տիկտոկյան հերթական լայվերից մեկի ժամանակ վերջերս ադրբեջանցի իր ընկերներից մեկի հետ զրույցում այս անձը հայտարարել էր, որ պատրաստ է գումարի դիմաց իր կղանքից կարկանդակներ պատրաստել և բաժանել Երևանի փողոցներում շրջող մարդկանց: Տիկտոկյան այս լայվից հետո տրանսգենդերը հայտնվել էր ոստիկանությունում:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *