«Ափսոսում եմ, որ քիչ է մնացել ուրախացնեմ ժողովրդին». Աշոտ Ղազարյան

«Ես չեմ սիրում ու երբեք չեմ արել քաղաքական հումոր: Ինձ երբեք չի հետաքրքրել դա, ինչպես նաև քաղաքականությունը, դրանից շատ հեռու եմ: Իսկ ով հեռու է մի բանից, իրավունք չունի խառնվելու դրա մեջ»,- 24TV-ի եթերում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Աշոտ Ղազարյանը՝ անդրադառնալով իր հումորների ու անեկդոտների թեմային:

«Քաղաքական թեմաներ չկան իմ անեկդոտների մեջ, չկա նաև գռեհկություն, մարդու ինքնասիրությանն ու արժանապատվությանը կպնող հումոր: Օրինակ՝ եզդիների ու ապարանցիների վրա կոպիտ անեկդոտներ են անում:

Բայց ես պատմում եմ բարի անեկդոտները»,- նշել է դերասանը: Հարցին, թե ինչի՞ համար է ափսոսում, դերասանը պատասխանել է. «Ափսոսում եմ, որ մեծացել եմ, արդեն 75 տարեկան եմ: Ափսոսում եմ, որ քիչ մնաց ուրախացնեմ այս ժողովրդին»:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *