Կարևոր` մարզերից հանրային տրանսպորտով Երևան եկող քաղաքացիների համար

Մարզերից Երևան եկող ավտոբուսների կայանման վերջնակետ պետք է սահմանվեն ավտոկայարանները, նշված ավտոբուսների մուտքը մայրաքաղաք կսահմանափակվի։ Այս մասին Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Մեզ հայտնեցին, որ Կառավարության որոշմամբ՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից, և երթակարգավարական կետերից, ինչը ենթադրում է, որ մարզերից դեպի Երևան շահագործվող միջմարզային երթուղիների աշխատանքը պետք է ավարտվի ավտոկայաններում` չմտնելով Երևանի վարչական տարածք և չծանրաբեռնելով մայրաքաղաքի երթևեկությունը:

«Հարկ է նշել, որ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը մշակած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության կողմից 2019թ. ներկայացված հաշվետվությամբ նախատեսվել են Երևանի ներհամայնքային երթուղիներ, որոնք հասնելու են ավտոկայարաններ և սպասարկելու են մարզերից մայրաքաղաք ժամանող քաղաքացիներին»,-պարզաբանում է քաղաքապետարանը։

Նշենք, որ WYG-ը բրիտանական խորհրդատվական ընկերություն է, որն առաջարկում է մի շարք ծառայություններ տարբեր ոլորտներում՝ ներառյալ ճարտարագիտական, բնապահպանական և կառավարման խորհրդատվություն: Ընկերությունը կենտրոնացած է համալիր նախագծերի լուծումներ տրամադրելու վրա, որոնք հաճախ ներառում են ենթակառուցվածքներ, շինարարություն և զարգացում:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BF%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%BA%D5%B8%D6%80%D5%BF%D5%B8%D5%BE-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%AF%D5%B8%D5%B2-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *