300-հազարական դրամ աջակցություն. ո՞ւմ է վերաբերվում

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ևս մեկ ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 300-հազարական դրամի աջակցությունը:

Այդ ծրագրի ժամկետն ավարտվում է դեկտեմբերին, որոշվեց, որ հունվարին ևս զոհված զինծառայողների ընտանիքները կստանան այդ աջակցությունը:

Որոշման ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 22 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2025 թվականի հունվար ամսվա համար կազմում է 6.600.000 ՀՀ դրամ:

Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2025 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *